Հոկտեմբերի 25-ին Լեհաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկու՝ պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցությունը: Այս մասին փոխանցում է Вести-ն:
Էքզիտ-պոլի արդյունքներով` պահպանողականների օգտին քվեարկել է ընտրողների 39%-ը։
«Իրավունք և արդարություն» կուսակցությունը 460 տեղանոց խորհրդարանում կզբաղեցնի 242 աթոռ և հնարավորություն կստանա ձևավորել նախարարների կաբինետը։
Ընտրությունների պաշտոնական տվյալները կհրապարակվեն այսօր երեկոյան։