Կարևոր իրադարձություններ

«Ղարաբաղ» կոմիտեի անդամի վրա հարձակման դեպքով առաջիկայում հնարավոր է առերեսում լինի

25 Հոկտեմբեր, 2015 10:05
«Ղարաբաղ» կոմիտեի անդամի վրա հարձակման դեպքով առաջիկայում հնարավոր է առերեսում լինի

«Գործը Երևանի քաղաքային վարչությունից տեղափոխվել է Արաբկիրի բաժին: Ինձ տեղեկացրել են, որ օրերս կհրավիրվեմ բաժին: Միգուցե առերեսում լինի կասկածյալի հետ: Համենայնդեպս, ինձ վրա հարձակված մարդուն ես չեմ ճանաչել»,-Hraparak.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Հարձակման պատճառները Ղազարյանը չի ուզում քննարկել.«Այդ մասին հիմա չեմ ուզում խոսել: Սպասենք նախաքննության ավարտին» :Ղազարյանն ընդգծեց, որ հարձակվողը մեկ հոգի է եղել և նա արդեն հրավիրվել է Արաբկիրի բաժին: Հիշեցնենք, որ օրերս Երևանում հարձակման և ծեծի է ենթարկվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Հոկտեմբերի 21-ին Արաբկիրի ոստիկանություն է բերման ենթարկվել «Սյուն Էներգո Շին» վարչության 34-ամյա աշխատակիցը: Կասկածյալը Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 34-ամյա Բակուր Սամվելի Փայտյանն է:

 

Լրահոս

Դիտել ավելին