Ընտանիքի բոլոր անդամները միմիյանց հետ կապված են հավերժական կապով: Ինչպիսի հարաբերություններ էլ, որ մարդիկ ունենան միմյանց հետ, ընտանիքը ամենակարևորն է: Եթե ընտանիքում ուրախությունը է, ապա այն տոնում են բոլորը միասին և ընդհանուր ուրախությունը դառնում է ավելի մեծ,իսկ իսկ այն դեպքում, երբ տխուր իրադարձության է , շատ մարդիկ աջակցում են ձեզ և օգնում հաղթահարել վիշտը: Ցավոք մեր այս նյութի հերոսերի Ռայանի և Հայդիի ընտանիքում դուստրը՝ Լիլան հիվանդացավ: Նա ընդամնեը 5 տարեկան էր, սակայն արդեն 3 տարի պայքարում է քաղցկեղի դեմ: Ցավոք՝ անարդյունք: Վերջերս նրա ծննդյան տարեդարձն էր, ամենայն հավանականությամբ նրա վերջին ծննդյան տարեդարձը: Ծնողներն այդ օրը դարձրին հատուկ ու չափազանց կարևոր փոքրիկ Լիլանի համար:
Բժիշկներն ասել էին, որ նրա թույլ օրգանիզմը այլևս չի կարող ընդունել քիմիոթերապիա և նրա կյանքին հաշված օրեր են մնացել:
Իրենց երեխայի ծննդյան օրն անմոռանալի դարձնելու համար ծնողները ֆեսբուքում խումբ ստեղծեցին և այնտեղ պատմեցին Լիլիանի պատմությունը:
Ռայանին և Հայդիին օգնեցին տեղի բիզնեսմենները, կամավորներն ու սովորական մարդիկ: Հուլիսի 31-ին կայացավ հատուկ միջոցառումը:
Քանի որ աղջնակը էլ չէր կարողանա գնալ ավարտական երեկույթի և հարսանիքի, այդ օրը ամեն ինչ միախառնեցին:
Բոլոր ծախսերը հոգացել էին նվիրատվություններ կատարող մարդկանց հաշվին ամբողջ Միացյալ Նահանգներում:
Լիլա տոնին ներկա էր «Մոխրոտիկը»,իսկ շուրջը հավաքվել են Դիսնեյլենդի մյուս արքայադուստրերը;
Հայրը նրան ամուսնության «առաջարկություն» արեց և դստեր հետ հարսանեկան պար պարեց, որպեսզի աղջնակը զգա այն, ինչը երբեք չի տեսնի:
Ռայանն ասում է. «Մենք չէինք կարող այսքան երկար պայքարել նրա կյանքի համար և նաև անել այս մեծ խնջույքն առանց այս մարդկանց: Շնորհակալ եմ: Այս ամենը արվեց իմ փոքրիկ դստեր ժպիտի համար:»