Ubr.ua-ի փոխանցմամբ՝ աղքատությունը, որպես մարդկության գլոբալ խնդիր, կարող է ամբողջությամբ վերացվել մոտակա 15 տարում։ Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի ղեկավար Ջիմ Են Կիմը։
Նա հայտարարել է, որ դրան հասնելու համար աղքատության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների ղեկավարները պետք է ընդունեն կոշտ որոշումներ ու իրականացնեն բարեփոխումներ՝ նվիրված տնտեսական աճը խթանելուն։ Կիմի խոսքերով՝ Համաշխարհային բանկը ձգտում է մարդկանց կյանքը բարելավել համայն աշխարհում և իր առջև դրել է երկու նպատակ՝ մինչև 2030 թվականը վերջ դնել աղքատությանն ու բարձրացնել զարգացող երկրների բարգավաճման մակարդակը։