Կարևոր իրադարձություններ

Նազարյանի երկիմաստ հայտարարությունը և պտտվող բումերանգը. Որ դեպքում գազը կարող է թանկանալ

24 Հոկտեմբեր, 2015 15:06
Նազարյանի երկիմաստ հայտարարությունը և պտտվող բումերանգը. Որ դեպքում գազը կարող է թանկանալ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ հայտաբարել է, թե «եթե այո իրավիճակը պահպանվի, որն այսօր անենք, կարծում եմ՝ կխուսափենք գազի գնի բարձրացումից»։

Նազարյանի բազմանշանակ հայտարարությունը մտածելու տեղիք է տալիս հատկապես այն դեպքում, երբ վերջին մեկ տարվա ընթացքում գազը միջազգային շուկայում համարյա կիսով չափ էժանացել է, դրանից բացի էլ Ռուսաստանն է Հայաստանին մատակարարվող հազար խորանարդ մետրի գազի գինը էժանացրել 24 դոլարով:

Տպավորություն է, որ հոսանքի գնի բարձրացումը հորով-մորով անելուց հետո, սահում անցում ենք կատարում գազի գնի բարձրացմանը և կամաց-կամաց նախապատրաստում հասարակությանը, որ հանկարծ էլի անակնկալի չգա:

Սամվել Կարապետյանի և «Տաշիր» խմբի միջոցով լուծելով էլեկտրաէներգիայի սակագնի հարցը, փաստորեն մտքեր կան  այդքան անհրաժեշտ ծախսերը այլ տեղից հայթհայթելու և հիմա շրջանառվում է  այս հետաքրքիր նախադասությունը:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի համար նույնպես զարմանալի է Նազարյանի հայտարարությունը և ըստ նրա սա հավասարաչափ վերաբերում է և՛ գազին, և՛ էլեկտրոցանցերին, և ընդհանրապես բոլոր այն տեղամսերին, որտեղից տեղի է ունենում չկառավարվող, անսահման թալան:

«Նազարյանն, ըստ էության դա է ասում, այսինքն եթե թալանը կասեցվի, ուրեմն, ամենայն հավանականությամբ, գազի գինը չի բարձրանա»,-ասաց տնտեսագետը, ով մասնագիտորեն գազի գնի բարձրացման համար ահնրաժեշտ նախապայմաններ ու վտանգներ չի տեսնում:

«Արդեն իսկ հազար խորանարդ մետրի համար Ռուսաստանը մեզ տալիս է գազը 165 դոլարով: Դա չափազանց փոքր գին է ընդհանուր միջազգային ընունված գների պարագայում, բայց, արի ու տես, որ ՀՀ-ի սպառողը 165 դոլարով ստացված հազար խորանարդ մետր գազի համար այսօր գրեթե 400 դոլար է վճարում: Այստեղ թանկանալ-էժանալու երևույթը ուղղակիորեն ու հիմնականում կապված է թալանի հետ: Եթե չթալանեն, իհարկե չի բարձրանա»,-ասաց տնտեսագետը:

Նազարյանի երկիմաստ հայտարարությունները տնտեսագետը բացատրում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով.«Այդ սահմանադրությունը նախորդ մեր տեսածների համաձայն, կանցնի, անկախ նրանից մենք կքվերակենք, թե ոչ, բայց դրան զուգահեռ, կարելի է նաև որոշակի մեղմացուցիչ կամ ապակողմնորոշիչ բաներ անել՝ չի թանկանա, լավ կլինի, ավելի լավ կապրեք, որպեսզի հասարակական միտքն ու մտածողությունը բթանա»:

Սակայն, եթե հաշվի առնենք որ մեր երկրում հայտարարությունները մարգարեանալու սովորություն կա և եթե Նազարյանը նման միտք է հնչեցնում,ուրեմն, այնուամենայնիվ, դրա հավանականությունն ու միտումը  կա, իրավիճակը բավականին հետաքրքիր զարգացումներ կարող է ունենալ:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ևս կարծում է, որ ամեն ինչ հնարավոր է և դրա հավանականությունը փոքր չէ, սակայն, ըստ նրա, գազի գնի թանկացումը ուղիղ համեմատական է բումերանգի էֆեկտին. «Տիեզերքում գոյություն ունի բումերանգի էֆեկտը: Որքան էլ հեռու շպրտվի, որքան էլ թվացյալ անվնաս լինի, վերջը պտտվում, գալիս է շպրտողի ուղեղին է խփում»:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին