«Փաստինֆո»-ն գրում է.
Արմավիրի մարզում 2-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ Քննչական կոմիտեից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին՝ որ հոկտեմբերի 5-ին Վաղարշապատի հիվանդանոցից էր տեղափոխվել 2-ամյա երեխա՝ մահացած վիճակում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկը բացատրություն է տվել, որ երեխան հիվանդանոց է ընդունվել մահացած. փոքրիկի բերանի խոռոչից հանել են նրբերշիկի մնացորդներ, որից հետո ցույց տվել համապատասխան բուժօգնություն, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել:
Ավելին՝ այստեղ