Կարևոր իրադարձություններ

Արամ Ա-ն կարևոր հանդիպումներ է ունեցել Հունաստանում

23 Հոկտեմբեր, 2015 14:47
Արամ Ա-ն կարևոր հանդիպումներ է ունեցել Հունաստանում

Հոկտեմբերի 18-22-ը Աթենքում կայացած «Կրոնների և մշակույթների խաղաղ գոյակցությունը Միջին Արևելքում» համագումարի շրջանակում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը կարևոր հանդիպումներ է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ` ողջունելով համագումարը կազմակերպելու նախարարության նախաձեռնությունը:

Այս մասին տեղեկացնում է Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը: Վեհափառ Հայրապետի հետ հանդիպել են Հրեական միջազգային կրոնական-մշակութային կազմակերպության նախագահը, Իրաքի խորհրդարանի քրիստոնյա բլոգի նախագահը, Շվեդիայի խորհրդարանի ասորի երեսփոխանների ներկայացուցիչը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղարը և Աթենքի տնտեսագիտության համալսարանի նախագահը:

Նորին Սրբությունը նաև հանդիպումներ է ունեցել համաժողովին ներկա պատրիարքների ու հոգևոր պետերի, նաև Վատիկանի ու զանազան եկեղեցիների ներկայացուցիչների հետ: Վեհափառ Հայարապետը խոսքով հանդես է եկել Հունաստանի եկեղեցու հոգևոր պետի կողմից տրված ճաշկերույթին ու շեշտել եկեղեցիների միջև գոյակցության, սիրո և եղբայրության կարևորությունը դիմագրավելու ներկա աշխարհի տագնապները:

Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի նախագահն ի պատիվ Վեհափառ Հայրապետի ճաշկերույթ է կազմակերպել, որին ներկա են եղել Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաջյանը, Հունաստանում Հայաստանի դեսպանը և քաղաքական բարձրաստիճան անձինք:

Նորին Սրբությունը նաև հանդիպումներ է ունեցել Հունաստանի հայոց թեմի ազգային վարչության անդամների, Աթենքի հայ գաղութի կյանքում գործող ու զանազան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Վեհափառ Հայրապետը գնահատել է նրանց նվիրվածությունը և անհրաժեշտ է համարել մեր կառույցներն ու կազմակերպություններն աշխույժ պահելը, համագործակցությունը և մանավանդ երիտասարդ ուժերի ներգրավումը:

 

Լրահոս

Դիտել ավելին