Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետն ընդունել է Ալկիս Դրակինոսի գլխավորած պատվիրակությանը

19 Փետրվար, 2025 16:42
Փոխվարչապետն ընդունել է Ալկիս Դրակինոսի գլխավորած պատվիրակությանը

Փետրվարի 19-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսի հետ:

Ինչպես հայտնել են Կառավարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:
 
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ դերը Հայաստանում ինչպես ենթակառուցվածքային բարեփոխումների, այնպես էլ ֆինանսական շուկայի կայացման և, մասնավորապես, ՓՄՁ ֆինանսավորման հասանելիության բարելավման ուղղություններով:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ճանապարհաշինության, ջրային համակարգի, ինչպես նաև կոշտ թափոնների կառավարման ուղղություններով ընթացիկ ծրագրերին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին: 
 

Լրահոս

Դիտել ավելին