Հունվար ամսին Երևան քաղաքում ավտոբուսով, մետրոյով ու տրոլեյբուսով ուղևորափոխադրումների ընդհանուր քանակը կազմել է 9 մլն 562 հազար կամ օրական՝ միջինը 308,500 ուղևորափոխադրում։
Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
««Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն հունվար ամսվա ընթացքում իրականացրել է 6 միլիոն 936 հազար ուղևորափոխադրում, որը, եթե բաժանենք 30 օրվա, ապա ստացվում է օրական 231 հազար ուղևորափոխադրում»,- ասել է Ավինյանը:
Քաղաքապետի ներկայացրած տվյալների համաձայն՝ հունվարին Երևանում ավտոբուսով, մետրոյով ու տրոլեյբուսով ուղևորափոխադրումների ընդհանուր քանակը կազմել է 9 մլն 562 հազար, օրական միջինը՝ 308,500։