Արարատում խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացված ամուսիններից կնոջ կյանքը փրկել չի հաջողվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հունվարի 31-ին հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գոհար Գ.-ն։
Վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Տափերական գյուղի վարչական տարածքում հունվարի 20-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։
Պարզվել է նաև վարորդի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Ի.-ն է։ Վերջինը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ամուսիններ են։