Փետրվարի 1-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի տներից մեկում երեխայի դի կա։
Իսկ արդեն ժամը 07:30-ի սահմանում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Արարատի մարզի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են երեխայի դի։
Ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածն Արարատի մարզի բնակիչ 6 ամսական Մարտին Վ.-ն է, ով նույն օրը ժամը 06:00-ի սահմաններում, ըստ նախնական տեղեկությունների, հանկարծամահ է եղել։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։