Հունվարի 31-ին Կոտայքի մարզի պարեկները «Վահագնի» թաղամասի դիմաց ստուգման նպատակով կանգնեցրել են Infinity մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում ավտոմեքենայի վարորդը սրահի թևատակի արկղի միջից ներկայացրել է «Արկոլադ, մուգ շոկոլադ» գրառմամբ մետաղական տուփ, ինչից հետո պարեկներին հայտնել է, որ այն պատկանում է իրեն: Տուփի մեջ պարեկները հայտնաբերել են «Կրիստալ» տեսակի թմրանյութ։
Պարեկները վարորդին և ավտոմեքենան տեղափոխել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը հանրությանը հայտնի երգիչ-դերասան է։