Կարևոր իրադարձություններ

Ակնհայտ է՝ հայտնի տեսանյութը հրապարակած Ղարիբ Բաբայանի գործողություններում որևէ հանցակազմ չկա. Դանիել Իոաննիսյան

02 Փետրվար, 2025 12:44
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Ակնհայտ է՝ հայտնի տեսանյութը հրապարակած Ղարիբ Բաբայանի գործողություններում որևէ հանցակազմ չկա. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ակնհայտ է, որ հայտնի տեսանյութը հրապարակած Ղարիբ Բաբայանի գործողություններում որևէ հանցակազմ չկա։

Առավելևս, անընդունելի է Քննչական կոմիտեի կողմից տեսանյութն ուղեկցող քննադատական խոսքը որակել որպես «ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն» ուղղված գործողություն։

Նույն հաջողությամբ ամեն երկրորդ ընդդիմադիր սուր խոսք կարող են ատելության խոսք որակեն և քրեական հետապնդում իրականացնանեն (ու հեղինակին փորձեն ազատությունից զրկեն)։

Սա խայտառակություն է, որը պետք է արժանանա հանրային խիստ հակազդեցության։

Հ.Գ. Մեղմ ասած, չեմ արդարացնում այդ տեսանյութը տարածելը։ Բայց դրա տարածման հետ շատերի անհամաձայնությունը չպիտի հանգեցնի մարդուն դատելուն»։

 

Լրահոս

Դիտել ավելին