Կարևոր իրադարձություններ

Էջմիածին-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

02 Փետրվար, 2025 10:38
Էջմիածին-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Փետրվարի 1-ին՝ ժամը 22:41-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1969 թ.) և «KIA» (վարորդ՝ Գ․ Վ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Ա․ Մ․-ն և «KIA» մակնիշի ավտոմեքնայի ուղևոր Ս․ Հ․-ն (ծնված 1983 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Լրահոս

Դիտել ավելին