Կարևոր իրադարձություններ

Նեթանյահուն առաջինը կհանդիպի Թրամփի հետ երդմնակալությունից հետո

02 Փետրվար, 2025 15:31
Նեթանյահուն առաջինը կհանդիպի Թրամփի հետ երդմնակալությունից հետո

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կուղևորվի Միացյալ Նահանգներ և կդառնա առաջին օտարերկրյա առաջնորդը, որը կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա երդմնակալությունից հետո։ Այս մասին հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից:

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն վաղը առավոտյան կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Վարչապետը կլինի պետության առաջին ղեկավարը, որի հետ ԱՄՆ նախագահ Թրամփը կհանդիպի իր երդմնակալության արարողությունից հետո։

Այս պատմական հանդիպմանը երկու առաջնորդները կքննարկեն Գազայի հատվածը, պատանդների ազատ արձակումը, իրանական դիմադրության առանցքը և այլ կարևոր հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին