Կարևոր իրադարձություններ

Մեքսիկան պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի դեմ

02 Փետրվար, 2025 16:29
Մեքսիկան պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի դեմ

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ երկիրը կպատասխանի ԱՄՆ մաքսատուրքերին մաքսային և ոչ մաքսային միջոցներով։

«Մենք կտրականապես մերժում ենք Սպիտակ տան ցանկացած ոտնձգություն մեր տարածքի նկատմամբ և զրպարտությունը Մեքսիկայի կառավարության դեմ, որը մեղադրվում է հանցավոր կազմակերպությունների հետ կապերի մեջ։

Մեքսիկան չի ցանկանում առճակատում: Մենք սկսում ենք հարևան երկրների միջև համագործակցությունից», – նշել է նա՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է միասին աշխատել.

«Այդ նպատակով ես առաջարկում եմ նախագահ Թրամփին ստեղծել հանրային առողջության և անվտանգության մեր լավագույն փորձագետների աշխատանքային խումբ», – ասել է նա:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին