Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին ցանկացել է նետվել Հաղթանակի կամրջից

02 Փետրվար, 2025 18:39
Քաղաքացին ցանկացել է նետվել Հաղթանակի կամրջից

Փետրվարի 1-ին՝ ժամը 20։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարները կանխել են 43-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։ 

Հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին