Անյգլիական «Լիդս» ակումբը հետաքրքրված է «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերով։
Ինչպես փոխանցում է armsport.am-ն, այս մասին հայտնել է լրագրող Իվան Կարպովը։
Աղբյուրի տվյալներով՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիդս»-ի գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեն, որը կարճ ժամանակ գլխավորել է «Կրասնոդար»-ը։
30 տուրից հետո «Լիդս»-ը 63 միավորով գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 25 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է վեց գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։