Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում. կա վիրավոր

02 Փետրվար, 2025 14:23
Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում. կա վիրավոր

Հունվարի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan-ը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Տարտուի փողոցի 1-ին շենքի բակում կրակոցներ են հնչել։

Այդ օրը նշված վայրից «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Արմեն Ա.-ն։

Համայնքային ոստիկանները մեկնում են հիվանդանոց և տեղում բժիշկները հայտնում են որ ժամը 21:45-ի սահմաններում «ձախ դաստակի 2-րդ մատի ջնջխված հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզում են, որ այդ քաղաքացին Արմեն Ա.-ն է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին