Կարևոր իրադարձություններ

Հացը խստացված վերահսկողության թիրախում է. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

02 Փետրվար, 2025 11:43
Հացը խստացված վերահսկողության թիրախում է. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է հաց արտադրող և իրացնող խոշոր գործարարներին՝ քննարկելու ոլորտում առկա բացերը և դրանց կարգավորման համար անհրաժեշտ միջոցառումները:

Նա տեղեկացրել է, որ հացը, որպես լայն սպառման արտադրանք, 2025-ի խստացված վերահսկողության թիրախում է:

«ՍԱՏՄ-ն հետևողական է լինելու հացի փաթեթավորման պահանջի, արտադրության, իրացման ցանց տեղափոխման սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ, իրականացվելու է խիստ վերահսկողություն»,- նշել է Արմեն Դանիելյանը:

Քննարկվել են նաև իրացման ցանցերում հացաբուլկեղենի արտադրման առանձնահատկությունները, սահմանված նորմերը, դրանք պահպանելու անհրաժեշտությունը

Ի աջակցություն տնտեսավարողների՝ Տեսչական մարմնի կողմից կմշակվի պարզեցված ուղեցույց հացի մակնշման, փաթեթավորման և սանիտարահիգիենիկ պահանջների վերաբերյալ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին