ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն եվրոպական երկրներին կոչ է արել մեծացնել պաշտպանական ծախսերը և նախապատրաստվել պատերազմի՝ դրանից խուսափելու համար:
Նա Բեռլինին կոչ է արել «ավելին ծախսել և ավելի շատ արտադրել» ռազմական արդյունաբերության և պաշտպանության ոլորտում։
«Ես ձեզ շատ պարզ ասում եմ՝ մենք պետք է պատրաստվենք պատերազմի։ Սա պատերազմից խուսափելու լավագույն միջոցն է»,- Bild-ին տված հարցազրույցում ասել է նա: