Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Արամ Մանուկյան փողոցում գտնվող անասնագոմում

02 Փետրվար, 2025 18:16
Հրդեհ՝ Արամ Մանուկյան փողոցում գտնվող անասնագոմում

Փետրվարի 2-ին՝ ժամը 12:31-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ․ ներսում կենդանիներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Մանուկյան փողոցում գտնվող անասնագոմում (32 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:55-ին, մարվել՝ 13:25-ին: Այրվել են անասնագոմի տանիքի մոտ 20 քմ հատվածը և ներսում կուտակած անասնակեր՝ 3 խմ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին