ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրում է.
«Վարդան Օսկանյանը ամերիկահայերին կոչ է արել չհանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Սա, ի դեպ, նույն Վարդան Օսկանյանն է, որը 2000թ-ի ապրիլի 25-ին Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում իր բնորոշմամբ «շատ մասնավոր, ոչ պաշտոնական» ելույթի ժամանակ հայտարարել էր հետևյալը.
«Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին։
Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ»։
Ելույթը հրապարակվել էր The California Courier շաբաթաթերթում, որը նաև մեջբերել էր Օսկանյանի այն խոսքերը, որ վերը նշված առաջարկի մեջ «ինչ-որ տրամաբանություն կա» և «պետք է դրվի լուրջ քննարկման»։
Վարդան Օսկանյանը ամերիկահայերին կոչ է արել չհանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Վահագն Ալեքսանյան