Կարևոր իրադարձություններ

Հրդեհը բռնկվել է Տաշիր-Պրիվոլնոյե ճանապարհի հարակից սարալանջին

02 Փետրվար, 2025 23:46
Հրդեհը բռնկվել է Տաշիր-Պրիվոլնոյե ճանապարհի հարակից սարալանջին

Փետրվարի 2-ին՝ ժամը 16։37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պրիվոլնոյե գյուղում այրվում է խոտածածկույթ։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին հարակից սարալանջին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին, մարվել՝ 20։06-ին։ Այրվել է խոտածածկույթ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին