Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձել է նաև թոշակների վերաբերյալ քննադատություններին:
Փաշինյանը նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում երբեք այնքան թոշակ չի բարձրացվել, որքան հիմա։
«Չի եղել նման բան։ Գնացեք, վերցրեք պատմությունը, նայեք»,-ասել է նա, ընդգծելով, որ 2022 թվականին առաջին անգամ ՀՀ պատմության մեջ նվազագույն թոշակն ավելի բարձր է եղել, քան նվազագույն պարենային զամբյուղը։
Վարչապետը նաև նկատել է, որ 2018թ. հետո նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է։
Նա հիշեցրել է, որ առկա քննադատությունները վերաբերում են 36,000 դրամ նվազագույն թոշակին, և պատասխանեց. «Եթե ասում են՝ հա, 5 անգամ բարձրացրել եք, 36.000 դրամ չի՞, բայց մենք մեղավո՞ր ենք, որ 5 անգամ բարձրացրել ենք։ Բարձրացնում ենք, բարձրացնում, բայց չի բարձրանում։ Թող այնքան լիներ, որ կրկնապատկելուց հետո 375,000 դրամ դառնար»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ կառավարությունը հետևողականորեն աշխատում է թոշակների բարձրացման ուղղությամբ։