Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

04 Հունվար, 2025 14:10
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 6-ի գիշերը շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ 

Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա՝ 6-8 աստիճանով, 7-8-ի գիշերը կնվազի`7-10 աստիճանով։

Երևանում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի ուշ երեկոյան և 6-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

 

Լրահոս

Դիտել ավելին