Կարևոր իրադարձություններ

ՀՀ համայնքները 2024-ին հավաքագրել են 43.4 մլրդ դրամ. ՏԿԵ նախարար

04 Հունվար, 2025 12:54
ՀՀ համայնքները 2024-ին հավաքագրել են 43.4 մլրդ դրամ. ՏԿԵ նախարար

Հայաստանի Հանրապետության համայնքները 2024 թվականին նախորդող տարիների շարունակական աճի համատեքստում սեփական եկամուտները պլանավորված 41.2 մլրդ դրամի դիմաց փաստացի հավաքագրել են 43.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 2.2 մլրդ դրամով կամ 5.3% ֊ով։

Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Ընդ որում, ըստ նախարարի, 2023 թվականի փաստացի հավաքագրված 41.6 մլրդ դրամի դիմաց ավել է հավաքագրվել 1.8 մլրդ դրամ։ Աճը կազմել է 4.1%։

Համայնքների սեփական եկամուտների աճին նպաստել են նաև ՀՀ հարկային օրենսգրքով տեղական բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի հաշվարկման համար նախանշված կարգավորումները։

 

Լրահոս

Դիտել ավելին