«ՉԻ» տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում պետական միջոցներով մեծածավալ ասֆալտապատման աշխատանքներ են սկսվել։ Թե ինչո՞ւ է մարզի ղեկավարությունը որոշել հենց անձրեւների ժամանակ ու համատարած ցեխի պարագայում ասֆալտապատում կատարել՝ թերեւս միայն իրենց է հայտնի։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ ակտիվ ՀՀԿ-ականներ գյուղում բացատրական աշխատանքներ են տանում, որպեսզի մրգաշատցիները «այո» ասեն սահմանադրական հանրաքվեին։ Ավելին՝ համայնքի ղեկավարաթյունը կատարվող աշխատանքները ներկայացնում է որպես լավություն, գյուղացիներին հորդորելով, որ նրանք իրենց շնորհակալությունը իշխանությանը պետք է «այո»–ի տեսքով հայտնեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: