Վրաստանի նախագահ Սալոմ Զուրաբաշվիլին՝ Փարիզում Ուկրաիանայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո X-ի միկրոբլոգում գրել է.
«Շնորհակալություն, նախագահ Զելենսկի, վրաց ժողովրդին ցուցաբերած Ձեր հաստատակամ ու անսասան աջակցության համար:
Մեր ժողովուրդների պայքարը անկախության, ազատության և եվրոպական ապագայի համար հաղթանակով կավարտվի, այլընտրանք չկա»,-նշել է նա։