Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին Al-Arabiya-ին հայտնել է, որ Սիրիայի պատմության մեջ նոր դարաշրջան է սկսվում։
«Սիրիայի պատմության մեջ նոր փուլ է սկսվում, մենք հուսով ենք, որ գալիս է բազմակարծության դարաշրջան», – ասել է ալ-Ջալալին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել Դամասկոսը. Ասադը գնացել է «անհայտ ուղղությամբ»։