Սիրիայում գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել մայրաքաղաք Դամասկոսը։
Ինչպես հայտնում է Reuters-ը, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը իբր լքել է Դամասկոսը և գնացել «անհայտ ուղղությամբ»:
Կառավարության ղեկավարն ասել է նաև իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու իր պատրաստակամության մասին:
Զինված ահաբեկիչներն ազատ են արձակել Դամասկոսի ամենամեծ բանտերից մեկում՝ Սեյդնայայում գտնվող բոլոր բանտարկյալներին։
Բոլոր աշխատակիցները հեռացել են Դամասկոսի միջազգային օդանավակայանից։