Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.
«Աղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում: Հիշատակի խորհրդանշական օրը վերաօծվում է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: 36 տարվա վավերագրություն, տխուր հիշողություններ, բայց նորից վեր հառնելու հույս կա այս քաղաքում: Մշակութային, արհեստագործական ավանդույթներով, մարզական բացառիկ հաղթանակներով հարուստ այս քաղաքը գիտի, թե ինչպես ուղղել մեջքն ու վերածնվել»: