Կարևոր իրադարձություններ

Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ում տնտեսության ոլորտի զարգացման հիմնական միտումները

07 Դեկտեմբեր, 2024 16:36
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ում տնտեսության ոլորտի զարգացման հիմնական միտումները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին հանդիպել է ԱԱՊՀ (Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում) խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ տնտեսական տարվա արդյունքներն ամփոփելու և ոլորտում առաջիկայում նախատեսվող ծրագրերը քննարկելու նպատակով։

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նախարարը մասնակիցներին ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2024 թ. գործունեության հաշվետվությունը, մակրոտնտեսական ցուցանիշները, Հայաստանում տնտեսության ոլորտի զարգացման հիմնական միտումները, պետական ընթացիկ ու նախատեսվող ծրագրերը։

Նախարարն անդրադարձել է նաև տնտեսության ոլորտում պետական քաղաքանությանը, կառավարության առաջնահերթություններին ու առկա հնարավորություններին։

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, տվել համապարփակ պարզաբանումներ։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին