Որոշմամբ նախատեսվում է նաև դեպի երրորդ երկրներ արտահանվող ապրանքների համար լիցենզավորման ընթացակարգի սահմանում:
Արդյունքում հնարավորություն կտրվի ԵԱՏՄ օրենսդրության շրջանակում՝ սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի առավել բարձրարժեք ապրանքների արտադրությանը և արտահանմանը:
Նախատեսվում է, որ կիրականացվեն սև և գունավոր մետաղներից նոր արտադրությունների կազմակերպման ներդրումային ծրագրեր, որի արդյունքում կարտադրվեն զգալիորեն բարձր ավելացված արժեքով արտադրանք (մասնավորապես՝ շինարարական ամրաններ, պրոֆիլներ, լարեր, մալուխներ և այլն), այսինքն՝ ապրանքատեսակներ, որոնք մեծ պահանջարկ ունեն Հայաստանի ներքին շուկայում, ինչպես նաև սև և գունավոր մետաղներից ապրանքների ներմուծման փոխարինում։