Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման զինյալները մի շարք հրթիռներ են արձակել Հայֆայում Իսրայելի ռազմածովային ուժերի բազայի ուղղությամբ։
«Իսլամական դիմադրության մարտիկները մի շարք հրթիռներ են արձակել լիբանանա-պաղեստինյան սահմանից 35 կմ հեռու գտնվող բազայի ուղղությամբ»,- ասված է շարժման տարածած հաղորդագրության մեջ:
«Հըզբոլլահը» հայտարարել է նաև Իսրայելի բանակի դեմ շուրջ 40 մարտական գործողության մասին։