Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Հանրապետության մայրաքաղաքը տեղափոխելու ծրագրի մշակման մեկնարկի մասին։ Փոխանցում է ISNA գործակալությունը։
«Մենք ցանկանում ենք շարունակել առաջնային ռեսուրսները բերել հարավից: Երկրից ու ծովից դեպի կենտրոն և դրանք վերածենք արտադրանքի և հետո արտահանենք, եթե ուղարկենք հարավ, դա լրջորեն կարժեզրկվի և կնվազեցնի մեր մրցունակությունը։
Մենք այլ ելք չունենք, քան երկրի տնտեսական եւ քաղաքական կենտրոնը տեղափոխել հարավ և ծովի մոտ»,- կառավարության նիստում ասել է Փեզեշքիանը։