Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Սկզբում ընտրություն, հետո հանրաքվե

20 Նոյեմբեր, 2024 08:13
«Հրապարակ». Սկզբում ընտրություն, հետո հանրաքվե

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դիվանագիտական աղբյուրներից տեղեկացանք, որ եթե անգամ «խաղաղության պայմանագրի» բոլոր կետերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր գան համաձայնության, միեւնույն է՝ Ալիեւը չի ստորագրի փաստաթուղթը, քանի որ նախապայմանը Սահմանադրությունը փոխելն ու Անկախության հռչակագրից հրաժարվելն է:

Չնայած Հայաստանի այս տապալված վիճակին՝ Ալիեւը վախ ունի, որ հայկական հաջորդ իշխանությունները կարող են չեղարկել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ներկայիս իշխանությունների որոշումը եւ միջազգային հարթակներում փորձել հասնել հաջողության` կրկին բարձրացնելով Արցախի հայկական, պատմական տարածք լինելու հարցը։

Մեզ ասացին, որ Փաշինյանն առաջարկել է Ալիեւին ստորագրել թուղթը՝ ներառելով մի կետ, որտեղ կամրագրվի, որ այն ուժի մեջ է մտնելու հետո, երբ մեր Սահմանադրությունը փոխված կլինի, սակայն Ալիեւը սա էլ է մերժել։

Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանը հասկանում է, որ այս պահին չի կարող հանրաքվե անել եւ Սահմանադրություն փոխել, ուստի ուզում է առաջիկա ընտրություններում հաղթել եւ դրանից հետո միայն կատարել Ալիեւի պահանջը»:

 Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին