Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են ՀՀ-Էստոնիա, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

07 Նոյեմբեր, 2024 20:44
Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են ՀՀ-Էստոնիա, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Էստոնիա բազմաոլորտ համագործակցության զարգացման հնարավորությունները։ 

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը ցուցաբերված աջակցության համար։ 

Ի պատասխան՝ Քրիստեն Միխալը նշել է, որ Էստոնիան պատրաստ է շարունակել աջակցությունը և կիսել իր կուտակած փորձն ու գիտելիքները։ 

Կողմերը նաև անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հարցերին։ Էստոնիայի վարչապետը վերահաստատել է իր երկրի աջակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման և ընդլայնման գործում։

 

Լրահոս

Դիտել ավելին