Ուսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է մասնակցելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ («Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 18.1-րդ հոդվածի 5-րդ մաս):
ՈՒԱՀ–ի դասընթացներում հիմնականում կիրառվելու են գործնական կարողությունների զարգացման մեթոդներ, որոնք հնարավորություն կտան առավելագույնս տիրապետելու օրենսդրական նորմերին և կառավարչական հմտություններին: Հաճախակի կիրառվող գործնական առաջադրանքները, դերային խաղերը և թեստային աշխատանքները մասնակիցներին կօգնեն ըստ էության տիրապետել իրավական նորմերին, կառավարչական և ուսումնամեթոդական աշխատանքի կարողություններին, ինչպես նաև դրանք կիրառել հետագա աշխատանքում:
Դասընթացի սահմանված ժամկետի ավարտից հետո մասնագետները կշարունակեն իրենց խորհրդատվական աշխատանքներն անվճար։
Ուսումնական ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած նմուշի վկայական, որով մասնակիցը կկարողանա ուժերը փորձել հավաստագրման քննություններում:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
դիմում* (ձև 1)` Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանի անունով,
3x4 չափի երկու լուսանկար,
բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը, տեղեկանք աշխատավայրից՝ ստաժի վերաբերյալ,
անձնագրի պատճենը, սոց. քարտը կամ նույնականացման քարտը (ID),
մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատությունների, հրապարակումների ցանկը)
Ուսուցման ազգային հիմնադրամի բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը (հ/հ 1 6 3 0 0 7 0 2 6 0 6 1, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ)։
Պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ։ Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն:
Վերապատրաստումները կկազմակերպվեն 2024թ. նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ։ Դասընթացների ավարտից հետո մասնակիցներին կտրամադրվի խորհրդակցություն մինչև քննության օրը ներառյալ:
Դասընթացները կանցկացվեն ճկուն ռեժիմով՝ 100 ժամ բեռնվածությամբ:
Դասընթացի արժեքը կազմում է 100.000 դրամ՝ ներառյալ սնունդը և ուսումնական նյութերի տրամադրումը։
Փաստաթղթերն անհրաժեշտ է աշխատանքային օրերին ներկայացնել ՈՒԱՀ գրասենյակ (Երևանի Ն. Աճեմյանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ, ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա)՝ 01.11.2024թ.-ից մինչև 20.11.2024թ.-ը ներառյալ՝ ժամը 12։00-17։00-ը։ Այցելությունից առաջ անհրաժեշտ է զանգահարել:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 091 22 11 91(96) հեռախոսահամարներով։