ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ-ում խոսել է թուրք գործընկերոջ՝ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուքադիր Ուրալօղլուի հետ վերջին հանդիպման մասին։
«Մենք խոսել եք բոլոր ենթակառուցվածքների՝ այդ թվում Գյումրի-Կարս երկաթուղու մասին։ Նախնական պատկերացումներ կան, թե ինչքան կարող են տևել վերականգնման աշխատանքները, նաև պատկերացում կա, թե որքան ֆինանսական միջոցներ կպահանջվեն դրա համար։
Քննարկել ենք նաևՀայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- նշել է Սանոսյանը: