Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները սահմանելու որոշում է ստորագրել:
«Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 212-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ են հանդիսանում՝
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն.
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը.
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունը.
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, ինչպես նաև նույն վարչության՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ցամաքային անցման կետերում (ավտոմոբիլային կամ երկաթուղային) մաքսային հսկողություն և մաքսային գործառնություններ իրականացնող բաժինները.
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչությունը.
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը»,- ասված է որոշման մեջ: