2024 թվականին Էրեբունի վարչական շրջանում ասֆալտապատվել է 31820.3 քմ փողոց,
նորոգվել է 3801 քմ հարթ, 4177 քմ թեք տանիք,
փոխարինվել է 27 վերելակ,
բարեկարգվել է 14 բակ, կառուցվել 2 ֆուտբոլի դաշտ, տեղադրվել է 104 նստարան, 2 խաղասարք:
Մաքրվել են գետերի հուներն ու առուները, կատարվել են դեռատիզացիոն աշխատանքներ:
Կառուցվել է շների համար առանձնացված զբոսայգի: Կառուցվել է հեղեղատար համակարգ: