«Ծրագիրը կզորեղացնի ստեղծագործ մասնագետներին և թարմ մոտեցում կապահովի Հայաստանում արհեստագործության ոլորտին։
ԵՄ-ն և Հայաստանը միասին աշխատում են՝ խթանելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության պահպանումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Այս առիթով դեսպան Մարագոսը նշել է․
«Այստեղ պահպանված արվեստի և արհեստների նմուշները ներկայացնում են Հայաստանի պատմությունը և մատուցում գիտելիք, որով ոգեշնչվում է այսօրվա նորարարությունը։ Ժամանակակից հետազոտական մեթոդներն ու հնագույն տեխնիկաները համատեղելով՝ այս լաբորատորիան հնարավորություն կտա կիրառել վերականգնման, պահպանման և արհեստագործության նոր մոտեցումներ՝ ամրապնդելով Հայաստանի ստեղծագործական արդյունաբերությունների ոլորտը և ընդգծելով ԵՄ-ի հանձնառությունը մշակութային պահպանությանը»։