Կ. Դեﬕրճյանի անվան մարզահաﬔրգային համալիրի կոնֆերանս դահլիճում տեղի է ունենեցել Երևան Յունայթեդ Ռոթարի ակումբի գրանցման միջոցառումը:
Միջոցառմանը մասնակցել են Rotary International 2452 տարածաշրջանի կառավարիչը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ Պետական պաշտոնյաներ, ռոթարացիներ ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Երևանից, Գյումրիից, Վանաձորից և այլ հյուրեր:
Երեկոյի ընթացքում ներկայացվել են նորաստեղծ ակումբը և առաջիկա նախագծերը, որոնք իրենց բնույթով աննախադեպ են․
- Երևանի ազգային պարկ ծրագիր (ներկայացրել է
Կարեն Ղազարյանը) - Հայաստանում շաքարախտով հիվանդներին նորագույն տեխնոլոգիաներով սարքերի տրամանադրման ծրագիր (կներկայացնի Անդի Պիսկուլյանը) - Միացյալ ազգերն հանուն խաղաղության նվագախումբ և երգչախումբ ծրագիր նվիրված ՄԱԿ 80 ամյակին (կներկայացնի Ալեքսան Զաքյանը)
Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ԱՄՆ միջազգային փոխանակման ծրագրի մասնակիցները, որոնց հիմքի վրա առաջիկայում կստեղծվի Ռոթարակատ ակումբ:
Երեկոյի ավարտին ներկայացվել է Ռոթարիի ամենահայտնի և լայնամասշտաբ ծրագիրն ամբողջ աշխարհում ՝ Պոլիոմելիտի պատվաստումը, և այդ նպատակով կկազմակերպվի հանգանակություն:
Ռոթարի մասին՝
Ռոթարին մարդասիրական, ոչ քաղաքական կազմակերպություն է, որն անդամակցության է ընդունում մարդկանց, որոնք գալիս են օգնելու և ոչ թե օգտվելու։ Այն նաև էլիտար կազմակերպություն է, որը չի ճանաչում կրոն, մաշկի գույն, ազգություն, ռասսայականություն կամ էթնիկ տարբերություն։
Ռոթարին, չլինելով պետություն, ունի մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ում և ամենաբարձր խորհրդատվական կարգավիճակը, որն առաջարկվում է որպես ոչ կառավարական կազմակերպությանը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից: Ռոթարիի ցանցի ներկայացուցիչներն ընդգրկված են ՄԱԿ-ի ներքո գործող տարբեր կազմակերպություններում, ծրագրերում, հանձնաժողովներում և գործակալություններում, այդ թվում՝ UNESCO, UNDP, UNICEF, UNHCR և այլն: Ռոթարին ունի իր ներկայացուցիչները նաև Համաշխարհային բանկում, Ասիական Զարգացման բանկում, Աֆրիկյան Զարգացման բանկում և այլուր:
Այժմ աշխարհի գրեթե բոլոր երկրներում Ռոթարին ունի շուրջ 45.000 ակումբ և ավելի քան 1.200.000 անդամ։
Ռոթարիի ուղղվածությունները՝
1․ Նպաստել խաղաղության հաստատմանը
2․ Պայքար հիվանդությունների դեմ
3․ Ապահովել մաքուր ջուր, սանիտարական պայմաններ և հիգիենա 4․ Փրկել մայրերին և երեխաներին
5. Աջակցել կրթությանը
6. Զարգացնել տեղական տնտեսությունները
7. Պաշտպանել շրջակա միջավայրը։