«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով՝ օրերս ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Ի մասնավորի, «Էլիտ պլազա» բիզնես կոնտրոնում գաղտնիության պայմաններում, «փակ դռների» հետևում, առանց լրատվամիջոցների կայացել է հավաք՝ մասնակցությամբ մի քանի հայաստանյան կուսակցությունների և տասնյակ հասարակական կազմակերպությունների:
Հավաքի ժամանակ հայտարարվել է «Երրորդ ուժի» հարթակի ստեղծման մասին:
Մեր ունեցած տեղեկություններով, մոտ երեք ժամ տևած միջոցառմանը մասնակցել է շուրջ 600 մարդ:
Ներկա են եղել հեղինակություն վայելող բազմաթիվ անձինք ոչ միայն Հայաստանից, այլև հայազգի տարբեր գործիչներ նաև արտերկրներից՝ թե՛ Ռուսաստանից, թե՛ Արևմուտքից: Մեր աղբյուրի փոխանցմամբ, բավական բուռն քննարկումներ են տեղի ունեցել, հնչել են ուշագրավ կարծիքներ, հստակեցվել և ընդունվել է հարթակի «ճանապարհային քարտեզը»»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։