ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում անդրադարձել է վճարված և ստացված մաքսատուրքերին:
«2024թ հունվար-հոկտեմբերին Հայաստանից ի օգուտ ԵԱՏՄ ընդհանուր բյուջե գանձվել է 231 մլն դոլար և ստացել է 138 մլն դոլար, բացասական սալդոն կազմում է 93 մլն դոլար:
Այսինքն՝ ՀՀ-ն ԵԱՏՄ բյուջե տալիս է 93 մլն դոլար ավելի, քան ստանում է»,-ասաց նախարարը: