Կարևոր իրադարձություններ

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

31 Հոկտեմբեր, 2024 21:16
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

Նախագահի հրամանագրերով Տաթևիկ Գրիգորյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Հովհաննես Սաֆարյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Վազգեն Սմբատյանը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի ԲԴԽ-101-Ո-227 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Տաթևիկ Գրիգորյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 28-ի ԲԴԽ-99-Ո-221 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վազգեն Սմբատյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 28-ի ԲԴԽ-99-Ո-220 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Հովհաննես Սաֆարյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրի տեքստում:

 

Լրահոս

Դիտել ավելին