Կարևոր իրադարձություններ

Համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար կտրամադրվի 2.9 մլրդ դրամ

31 Հոկտեմբեր, 2024 18:32
Համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար կտրամադրվի 2.9 մլրդ դրամ

Կառավարությունը որոշում է կայացրել՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով Կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը:

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում Կառավարության 28.12.2023թ․ թիվ 2340-Ա որոշմամբ 2021, 2022, 2023 թվականներին հաստատված և իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին՝ պայմանագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով:

ՀՀ 17 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 28 ծրագրերի /որոնցից 4-ը քննարկվել և հաստատվել է 2022 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում, 15-ը՝ 2023-ին, 9-ը՝ 2024-ին/ գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ:

Որոշմամբ առաջարկվում է 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2,903,727.4 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին