Կարևոր իրադարձություններ

ՆԳ նախարարի տեղակալը և COAF-ի տնօրենն՝ Արդարադատության նախարարի թեկնածու. «Ժողովուրդ»

25 Հոկտեմբեր, 2024 08:00
ՆԳ նախարարի տեղակալը և COAF-ի տնօրենն՝ Արդարադատության նախարարի թեկնածու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արդարադատության նախարարի երկու նոր թեկնածուների է դիտարկում: Նրանք են՝ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը. վերջինս հեղափոխությունից հետո՝ 2018-2021 թվականներին, վարչապետի աշխատակազմի այդ ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն շուրջ մեկ ամիս է՝ չի կարողանում արդարադատության նոր նախարարի գտնել թիմի ներսից։ ՔՊ Վարչությունը երկու անգամ նիստ է արել, որպեսզի նոր նախարար ընտրի, սակայն՝ ապարդյուն, բոլոր թեկնածուներին մերժել է՝ կարողությունների բացակայության պատճառով:

Նախարարի հիմնական թեկնածուները ՔՊ խմբակցության պատգամավորներ Արփի Դավոյանը եւ Արմեն Խաչատրյանն են եղել, որոնց լոբբինգով զբաղվել է ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: ՔՊ վարչությունը, սակայն, մերժել էր երկու թեկնածուներին էլ:

Հիմա, փաստորեն, ՔՊ-ն նախարար է փնտրում կուսակցությունից դուրս, որպեսզի պրոֆեսիոնալների գտնի»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին