Կարևոր իրադարձություններ

Հնարավոր է հարցը հասնի Պեդրո Զարուկյանին մանդատից զրկելուն. «Ժողովուրդ»

23 Հոկտեմբեր, 2024 08:14
Հնարավոր է հարցը հասնի Պեդրո Զարուկյանին մանդատից զրկելուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցությանը վրդովվեցրել է ընդդիմադիր Պեդրո Զարոկյանի ակտիվությունը. քաղաքային իշխանությունները մտադիր են զսպել նրան, չի բացառվում, որ հարցը հասնի ավագանու ընդդիմադիր անդամին մանդատից զրկելուն եւս:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ խմբակցությունում այս հարցը քննարկվում է, եւ ավագանու առաջիկա նիստերին հնարավոր է նման նախաձեռնությամբ հանդես գան: Տեղեկության վերաբերյալ դիմեցինք ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Արմեն Գալջյանին, վերջինս էլ ասաց.

«Պեդրո Զարոկյանի վարքը ավագանու յուրաքանչյուր նիստի ընթացքն է խանգարում, նա վիրավորում է նիստին ներկա անդամներին, ինչն անթույլատրելի է: Այս պահին մանդատից զրկելու մասով վերջնական որոշում չունենք, բայց նրա վարքը քննարկման առարկա պետք է դառնա, եւ ըստ այդմ հասկանանք՝ որ տարբերակով ենք շարժվում»:

Պեդրո Զարոկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը եւս լսել է նման բան, բայց հստակ ոչինչ չգիտի.

«Եթե մանդատից ուզում են զրկեն, պետք է հիմքերն ասեն: Եթե խոսելու, խնդիր բարձրաձայնելու համար են մանդատից զրկում, թող հայտարարեն՝ էլ ժողովրդավարություն չկա»»:

Հոդվածն ամբողջութհամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին